Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թրամփի նախաձեռնած տարածաշրջանային երկաթուղային կապի (TRIPP) շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։
Նրա փոխանցմամբ՝ նախագծի մանրամասն պլանը կավարտվի 2025 թվականի վերջին, իսկ կողմերը մինչև 2026 թվականի առաջին կեսը պետք է համաձայնեցնեն բոլոր պայմանները։
Փաշինյանը նշել է, որ նոր երկաթուղին կանցնի խորհրդային ժամանակներում գործած երթուղով, քանի որ այլընտրանքային տարբերակները «անիրատեսական են»։ Միևնույն ժամանակ, գազատարը և էլեկտրահաղորդման գծերը կտեղակայվեն «ավելի հյուսիսային ուղղությամբ»։
Վարչապետը շեշտել է, որ TRIPP նախագծի ամբողջ գործընթացը հիմնված է Վաշինգտոնի հռչակագրում ամրագրված սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավասություն և փոխադարձություն։