Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը ձգտում է դառնալ Եվրամիության անդամ և արդեն սկսել է համապատասխան աշխատանքները։ Նրա խոսքով՝ ԵՄ վերջին հանդիպումների ընթացքում հայկական կողմը պաշտոնապես հայտնել է իր անդամակցության հավակնությունը։
«Այո, Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ գործընթացը բարդ է և ենթադրում է ԵՄ բոլոր անդամ երկրների համաձայնությունը, ինչպես նաև համապատասխանություն եվրոպական չափանիշներին։
Փաշինյանը նշել է, որ այդ չափանիշներին հասնելու նպատակով Հայաստանում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ։
«Կան երկու սցենար՝ երկիրը կդառնա ԵՄ անդամ, թե ոչ։ Բայց նույնիսկ մերժման դեպքում Հայաստանը կհասնի եվրոպական ստանդարտներին», – ընդգծել է նա։