USD381.47EUR449.14RUB4.9007

Փաշինյանը հանձնարարել է շտապ վերականգնել սահմանային երկաթուղային հատվածները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը հանձնարարել է հնարավորինս արագ վերականգնել Հայաստանի սահմանային երկաթուղային հատվածները՝ թուրքական և ադրբեջանական ուղղություններով։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ խոսքը վերաբերում է Երասխից մինչև Ադրբեջանի սահման՝ Նախիջևանի ուղղությամբ, ինչպես նաև Ախուրիկից մինչև Թուրքիայի սահման ընկած երկաթուղային հատվածներին։ Վարչապետը նշել է, որ առաջիկայում կարող է բարձրացնել նաև Իջևան–Ղազախ երկաթուղային հատվածի վերականգնման հարցը՝ ընդգծելով դրա արագ իրականացման անհրաժեշտությունը։

«Ապագայում, հավանաբար, նմանատիպ հարց կբարձրացնեմ նաև Իջևան–Ղազախ հատվածի վերաբերյալ, քանի որ դրա արագ վերականգնման անհրաժեշտություն կա», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը հույս է հայտնել, որ ռուս գործընկերները հնարավորինս սեղմ ժամկետներում կմեկնարկեն նշված նախագծերի իրականացումը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ