Philip Morris International (PMI) ընկերությունը ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում՝ Ինժեներական քաղաքում հիմնելով նոր լաբորատորիաներ և ուժեղացնելով իր հետազոտությունների և զարգացման կենտրոնը։
Նոր նախաձեռնությունը կիրականացվի Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքում՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի գիտատեխնոլոգիական զարգացումը։ Կենտրոնը կզբաղվի էլեկտրոնիկայի, նյութագիտության, աէրոզոլային հետազոտությունների և նախատիպերի ստեղծման ուղղություններով։
Ընկերության հայտարարության համաձայն՝ նախագիծը կդառնա նորարարական հարթակ, որը կներգրավի հայ մասնագետների, ինչպես նաև գիտական և կրթական կառույցների ներուժը։