Հունվարի 1-ից հարկը 5%-ից դարձել է 10%։ Շատ ցուցարարների համար հարկային նոր կանոնները դառնում են անտանելի բեռ։
«Ես չեմ կարող որևէ փաստաթուղթ կամ հայտարարագիր տրամադրել։ 5 տոկոս հարկի դրույքաչափով դեռ հնարավոր էր վճարել, իսկ 10 տոկոսով այլեւս հնարավոր չէր։ Եթե այսպես շարունակվի, ես ստիպված կլինեմ դադարեցնել աշխատանքը»,- ասաց «Գնունի» տոնավաճառի աշխատակից, թոշակառու Ռոբերտ Դավթյանը։
Սա արդեն երկրորդ նման ակցիան է հունվարին։ Ոսկու առևտրականները ավելի վաղ բողոքել էին հարկերի բարձրացման դեմ։