Փոքր Վեդիում դպրոցականների անվտանգության ապահովման նպատակով հիմնանորոգման փոխարեն կառուցվել է ամբողջովին նոր դպրոց: Հին շենքը ունեցել է բարձր սեյսմիկ խոցելիություն և տնտեսապես չարդյունավետ վերակառուցման անհրաժեշտություն։
Նոր կրթահամալիրն ունի 432 աշակերտների նախագծային հզորություն և համապատասխանում է ժամանակակից անվտանգության և ուսուցման պահանջներին։
Տարոն Չախոյանն իր ուրախությունը հայտնել է՝ նշելով. «Բարով վայելեք Փոքր Վեդիի սիրելի բնակիչներ :)»
Նոր դպրոցը կարևոր քայլ է համայնքի երեխաների համար անվտանգ ու որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ։