USD382.09EUR442.04RUB4.7177

Փորձում են պաշտպանել տեղական արտադրողին. Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովում մեկնարկել է ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։

Փոփոխությամբ նախատեսվում է պետական տուրքը 1 տոննայի հաշվարկով բարձրացնել 29 հազարից մինչև 55 հազար դրամ, իսկ կառավարությունը առաջարկում է սահմանել 45 հազար դրամ։

Բագրատյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանել տեղական արտադրողի շահերը՝ հավասարակշռելով ներմուծվող և տեղում արտադրվող մետաղական ապրանքների գները։

«Մենք փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը, սա երկարաժամկետ պրոտեկցիոնիզմ չէ»,– նշել է պատգամավորը։

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը հավելել է, որ նախագիծը վերաբերում է նաև միջանկյալ արտադրանք արտադրող ընկերություններին և հարյուրավոր փոքր ԱՁ-ներին։ Նրա խոսքով՝ որոշման չընդունման դեպքում կարող են փակվել տեղական արտադրություններ, ինչը կհանգեցնի աշխատատեղերի կորստի և գների աճի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ