USD382.01EUR442.44RUB4.708

Փոշեկլանիչ ցանցեր չտեղադրող կառուցապատողների անունները կհրապարակվեն․«մարդը պետք է իմանա՝ ումից է տուն գնում»․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է այս շաբաթվա ընթացքում ներկայացնել այն կառուցապատողների ցուցակը, որոնց մոտ ամենաշատ խախտումներն են արձանագրվել՝ շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցեր չտեղադրելու պատճառով։

«Մենք պարբերաբար պետք է տեղեկացնենք երևանցիներին կառուցապատողների պարտաճանաչության մասին։ Կբարձրաձայնենք այն բոլոր ընկերությունների անունները, որոնք շարունակաբար խուսափում են ցանցերի տեղադրումից։ Կարծում եմ՝ դրանից հետո նրանք երկար կմտածեն»,– ասել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ քաղաքացիները բացահայտ իմանան՝ ինչ պատասխանատվությամբ ընկերություններից են տուն գնում և ինչ վերաբերմունք ունեն այդ ընկերությունները քաղաքի նկատմամբ։

Քաղաքապետարանը նախատեսում է հրապարակել խախտումներ կատարած կառուցապատողների անունները անհատապես, առանց բացառության։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ