USD381.5EUR444.45RUB4.9681

«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է Արտակ Օսեյանը։ Նա արդեն նախկինում ժամանակավոր կերպով ղեկավարել է թիմը՝ Եղիշե Մելիքյանի նախորդ նշանակման ընթացքում։

Օսեյանը մինչ այս աշխատել է «Արարատ-Արմենիա» ակումբում՝ Վարդան Մինասյանի օգնականի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վերջերս նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ