Այն գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ 2024թ վճարել է 101 մլրդ 967,6 մլն դրամ հարկ։ 2023թ. ևս ԶՊՄԿ-ն առաջին տեղում էր. այդ տարի ընկերությունը վճարել էր 70 մլրդ 881.9 մլն դրամ։
Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր»-ն է՝ 66 մլրդ 739,1 մլն դրամով։ Նախորդ տարի երկրորդ տեղը զբաղեցնում էր «Գրանդ տոբակո»-ն, իսկ «Մոբայլ սենթր»-ը չորրորդն էր։
Երրորդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որ վճարել է 63 մլրդ 550 մլն դրամ։
- ԶՊՄԿ – 101 մլրդ 967.6 մլն
- «Մոբայլ սենթր արթ» – 66 մլրդ 739.1 մլն
- «Գրանդ տոբակո» – 63 մլրդ 550 մլն
- «Գազպրոմ Արմենիա» – 46 մլրդ 860,3 մլն
- «Փրիթի ուեյ» («Վեստա» խանութների ցանց) – 36 մլրդ 293,8 մլն
- «Սի-փի-էս էներջի» – 24 մլրդ 178.8 մլն
- «Ամերիա» բանկ – 23 մլրդ 493.3 մլն
- Վայլդբերրիզ – 21 մլրդ 319.2 մլն
- Ինտերնեյշնլ Մասիս տաբակ – 20 մլրդ 408.7 մլն
- Ջեյ թի այ Արմենիա – 20 մլրդ 229.3 մլն