Ռուսական ֆինտեխ հատվածի ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել է 14,6%-ով՝ կազմելով 115,5 մլրդ ռուբլի։ Միաժամանակ, 2024-ի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով 10,5%-ով աճ է գրանցվել՝ կազմելով 56,2 մլրդ ռուբլի։ Այս մասին են վկայում Smart Ranking վերլուծական գործակալության հետազության արդյունքները։
Ըստ հետազոտության՝ ֆինտեխի ամենաարագ աճող հատվածը «հաշվապահությունն» է։ Այս ոլորտի ընկերությունները տարեկան կտրվածքով աճել են շուրջ 22%-ով: Այս հատվածը սկսել է ավելի ակտիվ զարգանալ արտասահմանյան մրցակիցների հեռանալու ֆոնին: Հաշվապահական ծառայությունների հատվածի եկամուտը 2024 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 6,9 միլիարդ ռուբլի, ինչը 4%-ով պակաս է 2024 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ, սակայն 22,2%-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։
Բացի այդ, զգալի աճ են գրանցել «մարքեթփլեյսեր» (+15%) և «անձնական ֆինանսներ» (+14%) հատվածները։ 2024թ. երկրորդ եռամսյակում անձնական ֆինանսական ծառայությունների հատվածի հասույթը կազմել է 5 միլիարդ ռուբլի: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 14%-ով, սակայն եռամսյակում 6%-ի կորուստ է գրանցել:
Միաժամանակ, «մարքեթփլեյսերից» ստացված հասույթը, նախորդ տարվա համեմատ, աճել է 14,54%-ով՝ երկրորդ եռամսյակում կազմելով 7,7 մլրդ ռուբլի, իսկ նախորդ եռամսյակի հետ համեմատ նվազել է 7,66%-ով:
Ամենադանդաղ աճը գրանցվել է «միջոցների փոխանցումներ» հատվածում՝ 7% նվազում: Պատճառը, ըստ Smart Ranking-ի հետազոտության, անդրսահմանային փոխանցումների բարդացումն է։ Ընդ որում, դրամական փոխանցումների հատվածն այժմ զբաղեցնում է ֆինտեխ ընկերությունների շուկայի մոտ 6%-ը։ Ոլորտի ընդհանուր հասույթը երկրորդ եռամսյակում կազմել է 3,6 մլրդ ռուբլի, ինչը 12,7%-ով պակաս է նախորդ եռամսյակի համեմատ և 7%-ով պակաս՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։