Ռուսաստանի կառավարությունը կփորձի օգնել բանկերին եւ այլ ընկերություններին, որոնց հավելվածները հանվում են Appstore-ից՝ պատժամիջոցների պատճառով:
Ըստ այդմ, նոր օրինագիծ է նախատեսվում շրջանառել Դումայի գարնանային նստաշրջանում, որով Ռուսաստանի իշխանությունները կփորձեն Apple-ի վրա ճնշում գործադրեն, չնայած որ չունեն լուրջ լծակներ: Կորպորացիան պաշտոնապես դադարեցրել է երկրում աշխատանքը, բայց միեւնույն ժամանակ, շարունակում է պահպանել դատարանների եւ վերահսկիչ մարմինների որոշումները: