USD383.4EUR438.07RUB4.8569

ՌԴ-ն հնարավոր է ժամանակավորապես արգելի Հայաստանից ծաղկի ներկրումը

Ռուսաստանի բուսասանիտարական վերահսկողության ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտարարել է, որ դիտարկում է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը՝ բուսասանիտարական խախտումների աճի պատճառով։

Ըստ գերատեսչության, 2025 թվականի սկզբից ՀՀ-ից Ռուսաստան արդեն ներմուծվել է 52 միլիոն ծաղիկ, ինչը 49,7%–ով ավելին է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում (34,7 մլն հատ)։ Միաժամանակ, արձանագրվել է 13 դեպք արևմտյան ծաղկային թրիփսով վարակված ծաղիկների հայտնաբերման։

Ռուսական կողմը մտահոգված է այդ վնասատուի տարածման հնարավորությամբ և նշում է, որ ծաղիկներն ունեն բարձր բուսասանիտարական ռիսկ։ Ռոսսելխոզնադզորը արդեն ուղարկել է համապատասխան գրություն Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ պահանջելով ուժեղացնել վերահսկողությունը և ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ։

Ռուսական կողմը նախազգուշացնում է, որ եթե արձագանքը բավարար չլինի, ապա 2025 թ. հունիսի 16-ից հնարավոր է ժամանակավորապես արգելվի Հայաստանից երրորդ երկրներ հասցեագրված բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկների ներկրումը Ռուսաստան։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ