Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, AlMasria Universal Airlines ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը տեղափոխում էր ռուսաստանցիներ, առանց սննդի, ջրի և վառելիքի մնացել է Լեհաստանի Պոզնանի (POZ) օդանավակայանում։
AlMasria Airlines-ի UJ681 չվերթը թռչում էր Շարմ էլ-Շեյխից (SSH) դեպի Կալինինգրադ (KGD), սակայն գիշերը չի կարողացել վայրէջք կատարել Խրաբրովո օդանավակայանում ուժեղ ձյան տեղումների պատճառով։
Ինքնաթիռի անձնակազմը Լեհաստանից արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել։
Վայրէջքից հետո Լեհաստանի իշխանությունները ավելի քան տասը ժամ թույլ չեն տվել ինքնաթիռին վեր թռչել՝ ուղևորներին չտրամադրելով ոչ սնունդ, ոչ ջուր և չթուլատրելով զուգարանից օգտվել։
Ռուսական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ ինքնաթիռում 236 ուղևոր է եղել, այդ թվում՝ հղի կանայք և երեխաներ։
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել Պոզնանից (POZ) և տեղական ժամանակով 11:44-ին վայրէջք կատարել Կալինինգրադում (KGD)։