ԵՄ-ն հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործմանը, որի շնորհիվ Կիևը 3 մլրդ եվրո կստանա։ Ուկրաինան օգնություն կստանա տարեկան երկու անգամ: Գումարի 90 %-ը կուղղվի Ուկրաինայի զինված ուժերի աջակցությանը։ ՌԴ ակտիվները տարեկան մոտ 5 մլրդ եվրո շահույթ կբերեն։