Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերի աշխատանքում օգոստոսի 19-ին խափանումներ են գրանցել։ Օգտատերերը սկսել են մեսենջերի աշխատանքում խնդիրներից բողոքել Մոսկվայի ժամանակով 00:00-ից։
Բողոքների 70%-ը ստացվել է Մոսկվայից։ Telegram-ի աշխատանքում խափանումների մասին հաղորդել են նաև Վլադիկավկազից, Պերմից և Իվանովոյից։
Մինչ այդ, հաղորդվել էր, որ Մոսկովյան բորսայում տեխնիկական խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սերվերների մեծ մասն անհասանելի է եղել սակարկումների մասնակիցներին։ Խնդրի պատճառ է դարձել հասանելիության որոշ սերվերներում օպերատիվ հիշողության հետ կապված սխալ աշխատանքը։