USD389.76EUR406.4RUB3.79

ՌԴ-ում հայտարարել են, թե հայկական կոնյակի «գրեթե 90%-ն անվտանգ չէ»

Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, միաժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ։ Այս մասին ասվում է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի ու Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտությունում, որին ծանոթացել է ռուսական ՏԱՍՍ պետական գործակալությունը։
Նշվում է, որ հետազոտության համար ռուսական դաշնային առևտրային ցանցերի խանութներից ձեռք է բերվել հայկական մեկ տասնյակ խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ և փոխանցվել ուսումնասիրության։
«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, խախտումներ են բացահայտվել։ Իսկ գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ։ Մինչդեռ հենց խաղողային ծագման սպիրտն է խմիչքը կոնյակ դարձնում։ Եվ միայն 23 նմուշն է ամբողջությամբ համապատասխանել նորմերին և ՌԴ օրենսդրությանը»,- ասվում է հետազոտությունում։
Այս կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտ»-ը դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Հայաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի լրացուցիչ վերահսկողության ուղղությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ