USD389.76EUR406.4RUB3.79

Reddit սոցիալական մեդիա հարթակը 748 միլիոն դոլար է հավաքել IPO-ից

Reddit սոցիալական մեդիա հարթակը IPO է անցկացրել, բաժնետոմսերը տեղաբաշխվել են գնային միջակայքի վերին սահմանում՝ 34 դոլար մեկ բաժնետոմսի համար։ Հավաքագրված միջոցների ծավալը կազմել է 748 մլն դոլար։ Ամբողջ ընկերությունը ստացել է 6,4 միլիարդ դոլարի գնահատում, ինչը ավելի քիչ է, քան 10 միլիարդ դոլարի գնահատումը, որը Reddit-ը ստացել է մասնավոր ներդրումների փուլում 2021 թվականին: Տեղաբաշխման շրջանակներում Reddit-ը նաև որոշ բաժնետոմսեր է բաժանել կամավոր մոդերատորներին: Ցանկության դեպքում կարող են անմիջապես վաճառել արժեթղթերը։ 2023 թվականի վերջում ընկերությունը հասույթն ավելացրել է 20%-ով մինչև 804 մլն դոլար, իսկ զուտ վնասը 158,6 մլն դոլարից նվազել է մինչև 90,8 մլն դոլար։ Reddit-ի հանրությանը դուրս գալու ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռևս 2021 թվականին, սակայն IPO-ն բազմիցս հետաձգվեց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ