Ռոյալ Արմենիան բարձրորակ սուրճի վերամշակման և փաթեթավորման հայկական շուկայի առաջամարտիկն ու առաջատարն է։ Ընկերությունը նախատեսում է 400 մլն դրամի ներդրում կատարել արտադրական հզորությունների ընդլայնման և ևս 3,5 մլրդ դրամի հումքի ձեռքբերման համար։ Կառավարությունն իր հերթին ընկերությանն ազատել է 336 մլն դրամի նոր սարքավորումների և հումքի ներմուծման մաքսատուրքից։