USD390.88EUR411.09RUB3.71

Ռուսական ՏԲանկը գործարկել է մարկետփլեյս և սոցցանց բջջային հավելվածում

Բանկը թարմացրել է իր բջջային բանկային հավելվածը՝ ավելացնելով «Շոփինգ» կոչվող «մետամարկետփլեյս», սոցիալական ցանց՝ «հաճախորդների միջև շփման համար», և անշարժ գույքի ու ավտոմեքենաների գնահատման ծառայություններ։ Այս մասին հայտնում են «Վեդոմոստին»:

«Շոփինգ» ծառայությունը միացյալ հարթակ է, որը ներկայացնում է շուկայի տարբեր խաղացողների տեսականին։ Այստեղ նախատեսվում է ընդգրկել խոշոր և նիշային մարկետփլեյսներ, ինչպես նաև խոշոր մոնոբրենդային խաղացողներ։

Բանկի հավելվածում նաև ավելացվել է սոցիալական ցանց և «Սֆերաներ»՝ բաժիններ, որոնք նվիրված են «մարդկանց ֆինանսական գործերին»։ Օրինակ՝ «Սֆերա տունը» ներառում է տան և կենցաղի հետ կապված ծառայություններ՝ կոմունալ վճարներ, ինտերնետ, անվտանգության համակարգեր և այլն։ «Սֆերա ավտոյում» կարելի է վճարել վառելիքի և տուգանքների համար, ստանալ ավտովարկ կամ հերթագրվել սերվիս կենտրոններ։ «Սֆերա ճամփորդություններում» օգտատերերը կարող են պլանավորել ճամփորդություններ՝ ընտրել ավիատոմսեր ու երկաթուղային տոմսեր, գտնել կացարան կամ գնել տուր։ «Սֆերա տուն» բաժնում բանկը ավելացրել է անշարժ գույքի գնահատման ծառայություն։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ