Ռուսաստանում ստեղծվել են մարտկոցներ, որոնք կայուն են ծայրահեղ ցուրտ պայմաններում և կարող են պահպանել աշխատանքային արդյունավետությունը մինչև -50°C ջերմաստիճանի պայմաններում։ Մշակումն իրականացվել է համատեղ՝ Դուբնայի համալսարանի, ՌԴ ԳԱՖՔԷԻԻ (Ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտ) և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի կողմից։
Այս մարտկոցները կարող են կիրառվել տիեզերքում և Արկտիկայի շրջաններում՝ ապահովելով արբանյակների, տրանսպորտային միջոցների, նավիգացիոն համակարգերի և կապի մոդուլների սնուցումը։ Առաջին նմուշներն արդեն փորձարկման փուլում են։
Ինչպես նշվում է, խոսքը գնում է լիթիում-իոնային մարտկոցների մասին, որոնց անոդների համար ընտրվել է նանոկայքավորված գերմանիում։ Դա էլ ապահովում է մարտկոցների արդյունավետությունը ցածր ջերմաստիճաններում։
Գերմանիումի կիրառումն այս ոլորտում նախկինում խնդիրներ էր առաջացնում՝ շփման ընթացքում նյութը ընդլայնվում էր և քայքայվում, սակայն գերմանիումի նանաթելերն օգնել են հաղթահարել այդ խնդիրները։ Նման կառուցվածքները բարձր տարողություն ունեն՝ 3.5 անգամ գերազանցելով անոդներում լայնորեն կիրառվող լուծումներին։
Ներկայումս քննարկվում է փորձնական արտադրության մեկնարկը և 1000 մարտկոցից բաղկացած փորձնական խմբաքանակի թողարկումը՝ նորարարական տեխնոլոգիայի փորձարկման և զանգվածային արտադրությանը նախապատրաստման նպատակով։