Սեչենովի համալսարանի մասնագետները կաթվածից հետո շարժիչ հմտությունները վերականգնելու համար ձեռնոց են մշակել։ Նմանատիպ սարքեր արդեն կան, բայց Ռուսաստանում չեն արտադրվում։ Մշակումը իրենից ներկայացնում է հինգ սիլիկոնե ակտուատորներով ձեռնոց, որոնք տեղակայված են հիվանդի մատների վերևում և սեղմված օդի ազդեցության տակ փոխում են ձևը՝ օգնելով թեքել դրանք: Կաթվածը կարող է առաջացնել մատների և ձեռքերի թուլություն և շարժունակության կորուստ, իսկ շարժիչ հմտությունները կարող են վերականգնվել ֆիզիկական թերապիայի և վարժությունների միջոցով: Սարքը թույլ է տալիս ավտոմատ կերպով թեքել մատները՝ վերականգնելու նրանց շարժունակությունը։ Մշակողները ասում են, որ իրենց ձեռնոցը կօգնի հիվանդին զարգացնել մկանային հիշողությունը` անընդհատ կրկնելով որոշակի շարժումներ: Ռուսաստանում մահացության պատճառների շարքում ուղեղային ինսուլտը երկրորդ տեղում է սրտամկանի ինֆարկտից հետո։ Կանխարգելիչ բժշկության համառուսաստանյան կենտրոնի տվյալներով՝ երկրում ուղեղի անոթային հիվանդություններից մահանում է տղամարդկանց 25%-ը և կանանց 39%-ը։