ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման վերաբերյալ։
Օվերչուկի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության զգալի անկում է արձանագրվել․
▫️ 2024 թվականին այն կազմել է 12.4 մլրդ դոլար,
▫️ 2025 թվականին, ըստ նրա, կարող է նվազել մինչև մոտ 6 մլրդ դոլար։
«Դա շատ նկատելի անկում է։ Ռուսական բիզնեսը սկսել է ավելի զգուշորեն մոտենալ Հայաստանի հետ աշխատանքին», – նշել է նա՝ հավելելով, որ կողմերի միջև ընդհանուր շփումները, այնուամենայնիվ, պահպանվում են։
Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությանը՝ Օվերչուկը կրկնել է Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ միաժամանակ երկու ինտեգրացիոն միավորումներում գտնվելը անհամատեղելի է։
«Որոշ փուլում Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի կատարել համապատասխան ընտրություն», – ասել է նա։