USD377.86EUR439.56RUB4.8543

«Ռուսական երկաթուղիներ»-ը մոտ է սնանկացմանը․ պարտքը հասել է 4 տրլն ռուբլու

Ռուսական երկաթուղիներ ընկերությունը, որը Ռուսաստանի պետական երկաթուղային օպերատորն է և գործունեություն է ծավալում նաև Հայաստանում, հայտնվել է լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ։ 2025 թվականի վերջին ընկերության պարտքը հասել է շուրջ 4 տրիլիոն ռուբլու (մոտ 52 միլիարդ դոլար)։

Այս իրավիճակում կորպորացիան քննարկում է ակտիվների վաճառք։ Մասնավորապես, նախատեսվում է վաճառել «Դաշնային բեռնափոխադրող ընկերություն»-ի 49% բաժնեմասը, ինչպես նաև Ռուսաստանում գտնվող հազարավոր շենքեր։

Վաճառքի ենթակա ակտիվների թվում են նաև Մոսկվայում գտնվող «Ռիժսկի կայարան» երկաթուղային կայարանը և ընկերության երկնաքերը, ինչպես նաև այլ գույք։

Ֆինանսական ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ ընկերության միջազգային գործունեության վրա, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային համակարգի շահագործման վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ