USD377.57EUR448.4RUB4.8914

Ռուսաստանը նախատեսում է խստացնել կանխիկի արտահանման կանոնները դեպի ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանը պատրաստվում է խստացնել կանխիկ գումարի արտահանման կարգը դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Փոփոխությունները նախատեսված են նախագահի հրամանագրի նախագծով, որը կարող է ուժի մեջ մտնել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։

Նախագծի համաձայն՝ ֆիզիկական անձանց արգելվելու է ԵԱՏՄ երկրներ տեղափոխել 10,000 դոլարին համարժեք գումարից ավելի կանխիկ առանց պարտադիր մաքսային հայտարարագրի։

Եթե կանխիկ գումարը գերազանցում է 10,000 դոլարը, ուղևորները պետք է լրացնեն մաքսային հայտարարագիր՝ նշելով միջոցների աղբյուրը և նպատակային օգտագործումը։ Իսկ 100,000 դոլարից ավելի գումար տեղափոխելու դեպքում անհրաժեշտ կլինի նաև ներկայացնել գումարի ծագումը հաստատող փաստաթղթեր։ Այդպիսի գումարների արտահանումը թույլատրվելու է միայն միջազգային օդանավակայաններով, իսկ ցամաքային ճանապարհով տեղափոխումը կարգելվի։

Նախագծում նշվում է, որ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանափակում չի նախատեսվում։ Նրանք կկարողանան ցանկացած չափի կանխիկ ռուբլի արտահանել, սակայն միայն միջազգային օդանավակայաններով և պարտադիր մաքսային հայտարարագրով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ