Ռուսաստանը պատրաստակամ է Իրանին և Իսրայելին տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները՝ նրանց միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով, և երկու կողմերն էլ տեղեկացված են դրա մասին, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է РИА Новости-ն։
«Առաջին օրվանից երկու հեռախոսազրույց է տեղի ունեցել. նախագահ Պուտինը խոսել է Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։ Բացի այդ, եղել են շփումներ Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև, որոնց ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից հնարավոր աջակցության հարցը։ Սա երկու կողմերն էլ գիտեն», – ասել է Ռուդենկոն։