Ռուսաստանի բանկային հատվածը ենթարկվել է DDOS հարձակման: «Սբեր»-ի, «Ալֆա-Բանկ»-ի, «Տ-Բանկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի և ՎՏԲ-ի հաճախորդները բողոքում են բջջային հավելվածների աշխատանքի խափանումներից:
ՎՏԲ-ում հայտարարել են, որ DDOS հարձակումը պլանավորվել է արտերկրից, «Ալֆա-Բանկ»-ում պնդում են, որ խափանում չկա:
DDoS (Distributed Denial of Service) հարձակումը համակարգչային ցանցերի վրա կատարվող հարձակում է, որի նպատակն է ծառայության մատուցման մերժում առաջացնել։ Այս հարձակման դեպքում բազմաթիվ համակարգիչներ, որոնք կարող են գտնվել ամբողջ աշխարհում, միաժամանակ հարձակում են կատարում թիրախային սերվերի կամ ցանցի վրա՝ գերբեռնվածություն ստեղծելով։ Արդյունքում, սերվերը կամ ցանցը դադարում է ճիշտ աշխատել կամ դառնում է անհասանելի օգտատերերի համար։ Այս հարձակումները հաճախ կազմակերպվում են վիրուսային ծրագրերի միջոցով, որոնք տարածվում են բազմաթիվ համակարգիչների վրա, առանց օգտատերերի գիտակցման։