Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է՝ թե տնտեսության, թե ռազմական ոլորտներում, որպեսզի այն խնդիրները, որ եղել են 2021թ․ պատերազմի ընթացքում ու դրանից հետո, կառավարելի դառնան։
Առաջ ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցությունն 96%-ից ավել է եղել, հիմա այն նվազել է 10%-ից էլ ցածր։ 3-4 նոր կարևոր գործընկերներ կան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
«Մենք նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի Հայաստանի ներսում»․ ասել է նա՝ հավելելով որ այս պահին ռազմավարական նպատակն է՝ ունենալ չորս-հինգ գործընկեր, որոնց հետ համագործակցությունը չի գերազանցի 20%-ը։