Ռուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակը տարանցիկ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով, ուղարկվել է Հայաստան։ Բեռը տեղափոխող գնացքը բաղկացած է հինգ վագոնից և ներառում է շուրջ 350 տոննա հացահատիկ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույն երթուղով մարտի 24-ին Հայաստան է մատակարարվել նաև 271 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից տարանցիկ մատակարարումների շրջանակում Հայաստան արդեն առաքվել է ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ։