Հարավկորեական Hyundai ավտոարտադրողը, որը 2022 թվականին դադարեցրել է իր մեքենաների արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում, առնվազն 17 հայտ է ներկայացրել «Ռոսպատենտ»-ին՝ երկրում ապրանքանիշեր գրանցելու համար, պարզել է ՌԻԱ Նովոստին։
Ըստ «Ռոսպատենտ»-ի էլեկտրոնային տվյալների բազայի՝ դիմումները ներկայացվել են օգոստոսին և վերաբերում են մեքենաներին, ավտոպահեստամասերին և աքսեսուարներին: Խոսքն ինչպես Hyundai-ի, այնպես էլ Genesis ենթաբրենդի ապրանքանիշերի մասին։
Երկրի գործող օրենսդրության համաձայն՝ եթե սեփականատերը երեք տարվա ընթացքում չի օգտագործում, ապրանքային նշանը, այն կարող է չեղարկվել:
«Օնլայն Պատենտ» ընկերության փորձագետ Մարգարիտա Տարասովայի խոսքով՝ Hyundai-ն քայլեր է ձեռնարկում՝ պաշտպանելու իր հապավումը և թվային նշումները, որոնց վերաբերում են ավտոմեքենաների մոդելների անուններին։ Բացի այդ, ընկերությունը պաշտպանում է նաև իր ապրանքանիշի տեսողական տարրերը։
2023 թվականի վերջին հարավկորեական ավտոարտադրողն իր ռուսական արդյունաբերական ակտիվները (մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգի հիմնական գործարանն ու նախկին General Motors հարթակը) վաճառեց Art-Finance-ին։ Ընդ որում, Hyundai-ն պահպանեց Ռուսաստանում շահագործվող մեքենաների երաշխիքային և սպասարկման իր պարտավորությունները: