Ձեռնարկատերերի 51%-ը չունի հստակ նպատակներ տարվա, եռամսյակի կամ ամսվա համար, իսկ 47%-ը գիտի, թե ինչպես հասնել արդյունքի։ Նրանց 49%-ն ունի հստակ նպատակներ երկարաժամկետ հեռանկարում։ Նույն թվով ձեռներեցներ գիտակցում են իրենց բիզնեսի զարգացման ռիսկերն ու սահմանափակումները և ունեն դրանց դեմ պայքարի ծրագիր: Հստակ նպատակների բացակայությունը պատճառներից մեկն է, որ ստարտափների միայն 10%-ն է գոյատեւում։ Ռուսաստանցիների 41%-ը պատրաստ է փոխել բնակության շրջանը՝ բիզնես բացելու համար։