USD383.83EUR446.97RUB4.9027

Ռուսաստանում խորհուրդ են տալիս WhatsApp-ին պատրաստվել շուկայից դուրս գալուն

WhatsApp մեսենջերը կարող է դուրս մղվել ռուսական շուկայից՝ ներառվելով «ոչ բարեկամ երկրների» ծրագրային ապահովման ցանկում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը, հաղորդում է DW-ն։

Նրա խոսքով՝ բարձր է հավանականությունը, որ WhatsApp-ը կդառնա Ռուսաստանի համար անցանկալի համարվող թվային ծառայություններից մեկը, և կառավարության առաջադրանքով կազմվող ծրագրային ապահովման ցուցակում կընդգրկվի որպես «ոչ բարեկամ»։

Գորելկին նշել է, որ WhatsApp-ի հեռանալու դեպքում նրա բաժնեմասի հիմնական հավակնորդը կլինի ռուսական Max մեսենջերը, որը մշակվել է VK-ի կողմից։

Ինչ վերաբերում է Telegram-ին՝ Գորելկինը նշել է, որ այն չի ընդգրկվի այդ ցուցակում, եթե շարունակի համագործակցել իշխանությունների հետ և կատարի երկրի օրենսդրական պահանջները։ Նա հավելել է, որ Telegram-ի իրավական կարգավիճակն ամբողջությամբ հստակ չէ. ծառայությունն ունի գրանցում Բրիտանական Վիրջինյան կղզիներում, սակայն նրա գլխավոր գրասենյակը տեղակայված է «բավական բարեկամ Արաբական Էմիրություններում»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ