USD382.67EUR444.93RUB4.8445

Ռուսաստանյան ԱԱՀ-ի դրույքաչափը կբարձրանա մինչև 22%

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ, ըստ որի՝ 2026 թվականից Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դրույքաչափը կբարձրանա 20%-ից մինչև 22%։

Փոփոխությունը Ռուսաստանի պետական բյուջեի եկամուտները մեծացնելու և սոցիալ-տնտեսական ծրագրերի ֆինանսավորումը ապահովելու նպատակ ունի։

22%-անոց ԱԱՀ-ն Ռուսաստանը կդնի աշխարհի ամենաբարձր ԱԱՀ ունեցող երկրների հնգյակում։ Ներկայում նման բարձր դրույքաչափեր կիրառվում են, օրինակ, Հունգարիայում (27%), Դանիայում և Նորվեգիայում (25%), ինչպես նաև Շվեդիայում։

Փորձագետները նշում են, որ ԱԱՀ-ի բարձրացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ սպառողական գների վրա, քանի որ հարկային բեռը կփոխանցվի նաև վերջնական գնորդներին։ Միաժամանակ իշխանությունները պնդում են, որ լրացուցիչ եկամուտները կուղղվեն տնտեսության դիմակայունության ամրապնդմանը և սոցիալական պարտավորությունների կատարմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ