USD384.11EUR450.45RUB4.8838

«Սա կարող է դառնալ շրջադարձային պահ». NVIDIA-ի փոխնախագահը՝ Հայաստանում արհեստական բանականության կենտրոնի մասին

NVIDIA-ի Omniverse և Simulation Technologies փոխնախագահ Ռև Լեբարեդյանը մեկնաբանել է Հայաստանում ստեղծվելիք արհեստական բանականության կենտրոնի նախագիծը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ունի մեծ ներուժ, սակայն միայն սարքավորումները և ֆինանսավորումը բավարար չեն։

Լեբարեդյանի խոսքով՝ նախագիծը կարող է Հայաստանի համար դառնալ գլոբալ տեխնոլոգիական ոլորտի խաղացողի դիրք զբաղեցնելու հնարավորություն, սակայն անհրաժեշտ է լիարժեք էկոհամակարգ․

  • երկարաժամկետ և կայուն ուսուցման համակարգեր,
  • ապրանքային մտածողություն և տեխնոլոգիայի խորքային ըմբռնում,
  • առաջնորդներ, ովքեր կարող են գիտական հետազոտությունները կապել իրական արդյունքների հետ,
  • բիզնես վերլուծաբաններ, տվյալների ինժեներներ, ապրանքի մենեջերներ և ճարտարապետներ, ովքեր կարող են հում հաշվարկային հզորությունը վերածել գործնական լուծումների։

Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Հայաստանում ձևավորվի մշակույթ, որը ոչ միայն հիանում է արտաքին նորարարությամբ, այլև ստեղծում է այն տեղում։

Լեբարեդյանը նշել է, որ այս նախագիծը կարող է դառնալ շրջադարձային պահ, և եթե ճիշտ կառուցվի «մարդկային շերտը»՝ գիտելիքների, հմտությունների, վստահության և համագործակցության միջոցով, ապա Հայաստանի ստարտափները այլևս սահմանափակված չեն լինի ենթակառուցվածքներով։

Նա ընդգծել է, որ առանց մարդկային ներուժի ամենահզոր ենթակառուցվածքներն էլ կմնան պարզապես «բետոն և մալուխներ»։

Լեբարեդյանը հիշեցրել է նաև, որ դեռ 2022 թվականին նշել էր՝ Հայաստանում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման համար անհրաժեշտ է լուծել տվյալների կենտրոնների հասանելիության հարցը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ