Ներկայացվել է օրինագիծ, ըստ որի՝ 18 տարին չլրացած անձանց սառը զենքի նմանվող սարքերի, իրերի և գործիքների վաճառքի դեպքում տուգանքը կկազմի 100 հազար դրամ՝ նախկին 50 հազարի փոխարեն։
Այդ ապրանքների վաճառքի գործընթացում ներգրավվելու համար տուգանքը կսահմանվի 200 հազար դրամ։
16-18 տարեկանների կողմից նման իրեր կրելու դեպքում տուգանքը կկազմի 40 հազարից 60 հազար դրամ։
Նախագիծը ներկայացրել է ՆԳՆ տեղակալ Արմեն Մկրտչյանը։