Հարավկորեական Samsung ընկերությունը միավորվել է ամերիկյան չիպեր արտադրող Qualcomm ընկերության հետ՝ ավտոմոբիլային չիպերի շուկայում նոր մակարդակի հասնելու համար:
Ընկերությունները պրեմիում կարգի մուլտիմեդիա տեղեկատվական-ժամանցային համակարգերի համար համատեղ մշակումներ կթողարկեն, ինչպես նաև վարորդների համար աջակցության խելացի համակարգեր (ADAS): Համագործակցությունը ենթադրում է Samsung-ի կողմից արտադրված օպերատիվ հիշողության LPDDR4X RAM չիպի մատակարարում՝ Qualcomm-ի Snapdragon Digital Chassis-ին ինտեգրվելու համար՝ ծրագրային ապահովում «խելացի» տեխնոլոգիաների և մեքենաների թվային ինտերֆեյսների կառավարման համար:
Samsung-ն աշխատում է նաև LPDDR5 հիշողության ուղղությամբ, որը նախատեսված է հաջորդ սերնդի Snapdragon թվային շասսիում ինտեգրվելու համար, որը կապահովի մինչև 9,6 Գբիտ/վ արագություն։