USD389.45EUR409.74RUB3.86

Samsung-ը պարզաբանել է, թե ինչու է իր թանկարժեք սմարթֆոնների ներկը շերտազատվում

Samsung Galaxy Z Fold 6 պրեմիում դասի սմարթֆոնների տերերը բողոքել են սարքի իրանի վրա ներկի շերտազատման հետ կապված խնդիրներից։ Արտադրողը դա բացատրել է անորակ լիցքավորիչներ օգտագործելու հանգամանքով։

Ընկերությունը պնդում է, որ ոչ պաշտոնական, հատկապես՝ բարձր արագությամբ լիցքավորիչները կարող են առաջացնել էլեկտրական հոսանքի արտահոսք՝ հանգեցնելով հեռախոսի անոդացված ծածկույթի շերտազատման:

Արտադրողը խորհուրդ է տալիս սմարթֆոնների սեփականատերերին օգտագործել միայն Samsung-ի կամ Qi ստանդարտի անլար լիցքավորիչներ։

Ծալվող Samsung Galaxy Z Fold6-ը ներկայացվել է հուլիսի 10-ին Galaxy Unpacked շնորհանդեսի շրջանակում: Փորձագետների կարծիքով՝ սարքը, իր նախորդի համեմատ, աննշան փոփոխությունների է ենթարկվել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ