USD385.32EUR455.06RUB4.9092
Search
Close this search box.

Սամվել Մայրապետյանը դարձել է շուրջ 400 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր՝ առանց իրավաչափ հիմքի. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ 2004-2011 թվականներին պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը չարաշահել է իր լիազորությունները՝ աջակցելով Սամվել Մայրապետյանին պետության սեփականությունից խոշոր արժեքով գույք հանելուն։

Քննչական տվյալներով՝ պաշտոնյան մտերիմ հարաբերությունների շնորհիվ նախ 2006-ին Մայրապետյանից որպես սեփականություն ստացել է բնակարան՝ Աբովյան փողոցում, այնուհետև 2007-ի ապրիլի 5-ի կառավարության որոշմամբ Աբովյան 10 հասցեում Մայրապետյանի ընկերությանը օտարված գույքի հետ կապված չի ձեռնարկել պայմանագրով նախատեսված ներդրումների կատարման չկատարման հիմքով պայմանագրի լուծման անհրաժեշտ գործողությունները։

Նույն կերպ, 638.2 քմ տարածք Աբովյան 8 հասցեում ևս դուրս է եկել պետության հաշվեկշռից՝ առանց Մայրապետյանի ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների իրականացման։

Ընդհանուր վնասը պետությանը կազմել է մոտ 400 միլիոն դրամ, որը գնահատվում է որպես առանձնապես խոշոր չափ։

Պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) երկու դրվագով։ Գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ