Առաջիկա շաբաթներին Երևանում կսկսվեն Սարյան փողոցի երթևեկության փոփոխությունները։ Նախատեսվում է կազմակերպել միակողմ երթևեկություն՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։
Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտնել է, որ փոփոխությունների նպատակը երթևեկության հոսքի օպտիմալացումն է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նման փոփոխությունները հաճախ առաջացնում են անհարմարություն և դժգոհություն, սակայն դրանց նպատակն է բարելավել հանրային տրանսպորտի արդյունավետությունը։
Ավինյանը ընդգծել է, որ ամառային սեզոնը համարվում է ամենահարմար ժամանակը երթևեկության կազմակերպման փոփոխությունների համար՝ ավելի քիչ տրանսպորտային բեռնվածության պատճառով։
«Այս փոփոխությունների նպատակը հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին արտոնություն տալն է։ Երբ հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսների համար՝ առանձնացված գծեր ունենալու և արագությունը բարձրացնելու, ավտոմատ որոշ խնդիրներ են ստեղծվում մեքենաների համար։ Բայց քայլ առ քայլ փոփոխությունների միջոցով հնարավոր է երթևեկությունը դարձնել անընդհատ և առանց կանգառների»,- նշել է քաղաքապետը։