Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռի վթարման հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, իսկ ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է կատարվում: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայությունները: Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: