USD382.82EUR447.44RUB4.7443

Սեպտեմբերի 1-ից՝ նոր կանոններ մանր վթարների համար

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նոր կարգավորում․ մանր ավտովթարների դեպքում վարորդները պարտավոր են 20 րոպեի ընթացքում տեղափոխել մեքենաները ճանապարհից, որպեսզի չխոչընդոտեն երթևեկությանը։ Հակառակ դեպքում նրանց կսպառնա 30 հազար դրամ տուգանք։

Մինչ մեքենաները տեղափոխելը՝ վարորդները պետք է լուսանկարեն վթարի վայրը և ֆիքսեն վնասը։ Դրանից հետո նրանք ունեն մինչև 3 ժամ՝ ASWA հավելվածում լրացնելու համար համապատասխան հայտարարագիրը։

Կանոնը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ վթարը տեղի է ունեցել առանց զոհերի և պատճառված վնասը չի գերազանցում 400 հազար դրամը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ