USD383.56EUR449.34RUB4.7981

Սեպտեմբերից քաղաքացիները անվճար և փոխհատուցվող դեղերը կկարողանան ստանալ 3 ամսվա համար

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ 2025 թվականի սեպտեմբերից ուժի մեջ կմտնի դեղերի տրամադրման նոր կարգ։ Դրա համաձայն՝ պոլիկլինիկաներից և որոշ բժշկական հաստատություններից քաղաքացիները կկարողանան ստանալ անվճար և փոխհատուցվող դեղերը ոչ թե մեկ ամսվա, այլ երեք ամսվա անհրաժեշտ քանակով։

Նոր մոտեցումը կվերաբերի այնպիսի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղերին, ինչպիսիք են պարբերական հիվանդությունը, ֆենիլկետոնուրիան, հիպոֆիզային գաճաճությունը, ցրված սկլերոզը, հոգեկան հիվանդությունները, էպիլեպսիան (բայց ոչ հոգեմետ դեղերը)։ Այս խմբի դեղերը կտրամադրվեն 3 ամսվա քանակով՝ անկախ սոցիալական կարգավիճակից։

Բացի այդ, սրտանոթային, խոցային, վահանաձև գեղձի, հոդերի և այլ հիվանդությունների բուժման համար նախատեսված որոշ դեղեր նույնպես կտրամադրվեն մինչև 3 ամսվա չափով, եթե հիվանդն ունի համապատասխան սոցիալական կարգավիճակ։ Դեղերի ցանկը հասանելի է այստեղ՝ arlis.am։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ