ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 229,124 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ամիսվա համեմատությամբ նվազել է մոտ 3 տոկոսով (2024թ․ սեպտեմբերին՝ 236,561 այցելություն)։
2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային հոսքերի կառուցվածքում առաջատարն են՝
- Ռուսաստանը՝ 41%,
- Վրաստանը՝ 12%,
- Իրանը՝ 8%։
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է նաև տվյալներ այցերի բաշխման վերաբերյալ՝ ըստ սեռի, տարիքային խմբերի և սահմանային անցման կետերի։
Մասնագետների գնահատմամբ՝ այցելությունների նվազումը հիմնականում պայմանավորված է տարածաշրջանային ավիափոխադրումների ժամանակավոր սահմանափակումներով և սեզոնային գործոններով։