USD382.67EUR444.93RUB4.8445

«Սևան» ազգային պարկի հողերին հասցվել է շուրջ 33,5 միլիոն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին ստացված ահազանգի հիմքով՝ «Սևան» ազգային պարկի տարածքում աղբի կուտակումների փաստով հարուցվել է վարչական վարույթ։

Տեսչական մարմնի տվյալներով՝ Սևան անտառպետության տարածքում, պարկի աշխատակիցների կողմից պատշաճ հսկողության բացակայության հետևանքով, կուտակվել է մեծաքանակ կենցաղային աղբ, որը դասվում է 4-րդ դասի վտանգավորության մեջ։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ծանր տեխնիկայի միջոցով աղբի վերացման աշխատանքները կատարվել են ոչ կանոնակարգված ձևով, ինչի հետևանքով աղբոտվել է 0,81 հեկտար հողատարածք։

ԲԸՏՄ-ն կատարել է վնասի հաշվարկ՝ գնահատելով, որ հողային ռեսուրսներին պատճառված վնասը կազմում է 33 484 320 դրամ։

Առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտե՝ իրավական ընթացք ապահովելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ