USD383.1EUR437.46RUB4.85

«Շատ կարևոր է հասկանալ՝ մեր օդի որակի խնդիրը հիմնականում ինչից է». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքի օդի որակին առնչվող խնդրին՝ նշելով, որ դրա սրացումը հիմնականում սեզոնային բնույթ ունի։

Նրա խոսքով, օդի որակը չափող 172 սարքերից ստացված տվյալների համաձայն՝ ներկայում արձանագրվել է 35 ցուցանիշ, որոնք համարվում են «լավ» միջակայքի սահմաններում։ Սակայն, ինչպես ընդգծել է քաղաքապետը, իրավիճակը վատթարանում է հատկապես աշնան վերջին և ձմռան ամիսներին․

«Շատ կարևոր է հասկանալ՝ մեր օդի որակի խնդիրը հիմնական հատվածով ինչից է։ Աշնան վերջին ամիսներից սկսած՝ մեզ մոտ խնդիրը սկսում է սրվել, և գարնան ամիսներին փուլ առ փուլ այն մեղմվում է, գրեթե չեզոքանում։»

Քաղաքապետը նկատել է, որ անհրաժեշտ է խորքային վերլուծություն՝ պարզելու խնդրի հիմնական աղբյուրները և դրանց վրա կենտրոնացած լուծումներ առաջարկելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ