Հետաքրքիր է իմանալ…
Շատերի կողմից աննկատ արտադրանք, որը միլիոնների եկամուտ է բերում
Դուք գուցե չեք էլ նկատել ձեր բաճկոնի կամ ջինսերի zipper-ի (հայերեն կայծակաճարմանդ) վրա գրված ykk գրվածքն ինչ նշանակություն ունի:
YKK-ն հիմնադրվել է 1934 թվականին Ճապոնիայում Տադաո Յոշիդայի կողմից՝ ի սկզբանե արտադրելով մետաղյա zipper-ներ։ Ընկերությունը արագորեն ճանաչում ձեռք բերեց որակի և նորարարության շնորհիվ։ 1960-ականներին YKK-ը սկսեց ընդլայնվել աշխարհում՝ հիմնելով արտադրական ձեռնարկություններ տարբեր երկրներում՝ ներառելով պլաստիկ zipper-ներ։
YKK-ի որակի վերահսկման և շարունակական բարելավման հանձնառությունը օգնեց նրան դառնալ աշխարհի ամենամեծ zipper-ներ արտադրողը։ Այսօր YKK-ը գործում է ավելի քան 20 երկրներում, պահելով իր “The Cycle of Goodness,” փիլիսոփայությունը, որը կարևորում է փոխադարձ օգուտն ու ուժեղ հարաբերությունները 🤝
Այո, փոքր երևույթները կարող են վերածվել մեծ ձեռքբերումների, պազապես պետք է նայել շուրջբոլորը, նկատել դրանք և դիտել որպես մեծ հեռանկարի սկիզբ:
C-Quadrat Ampega Armenia