Շենգավիթ վարչական շրջանում ավարտական փուլում են թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր։
Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար և լիովին համալրված է հակահրդեհային համակարգերով, արևային ֆոտովոլտային վահանակներով ու օդափոխման նորարարական լուծումներով։
Ծրագիրը միտված է ապահովել ժամանակակից և անվտանգ պայմաններ նախադպրոցական կրթության համար։