USD382.5EUR448.56RUB4.6624

Շինանյութի ընկերության գործով պետությանը հասցված վնասից վերադարձվել է 150 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված 150 միլիոն դրամի վնաս։

Քննությամբ պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2013-2025 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։

Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է վնասի զգալի մասը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ