USD378.89EUR440.42RUB4.8644

Շիրակի մարզի Կապս գյուղում շահագործման է հանձնվել նոր դպրոցական համալիր

Շիրակի մարզի Կապս գյուղում ավարտվել և շահագործման է հանձնվել նոր դպրոցական շենքը, որը կառուցվել է վթարային նախկին դպրոցի փոխարեն։ Այդ մասին հայտնել է Տարոն Չախոյանը։

Դպրոցի նախկին շենքը կառուցվել էր 1980 թվականին և 1988 թվականի երկրաշարժից հետո ճանաչվել էր վթարային ու շահագործման համար ոչ պիտանի։ Նոր կառուցված կրթական հաստատությունը նախատեսված է 100 աշակերտի համար և ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից կրթական պահանջներին։

Նոր շենքում գործում է նաև նախակրթարան, որը նախատեսված է 20 երեխայի համար՝ ապահովելով կրթական շարունակականություն՝ նախադպրոցականից մինչև դպրոցական մակարդակ։

«Բարով վայելեք, Կապսի սիրելի բնակիչներ»,– նշել է Տարոն Չախոյանը՝ ընդգծելով, որ կրթական ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ