USD383.12EUR450.36RUB4.6192

Շիրակից կբացվեն Իտալիա չվերթներ

Շիրակի օդանավակայանից շուտով կբացվեն նոր ուղղություններ դեպի Իտալիա։ Այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը՝ նշելով, որ մոտ ապագայում պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավիաընկերություն Wizz Air-ը։

Ընկերությունը արդեն սեպտեմբերի 30-ից սկսում է թռիչքներ իրականացնել Շիրակից Կիպրոս։ Գևորգյանի խոսքով՝ այժմ ընթանում են բանակցություններ նաև հայկական ավիափոխադրողի հետ՝ Շիրակից նոր չվերթների գործարկման ուղղությամբ։

Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային օդանավակայանի զարգացումը մեծապես կնպաստի զբոսաշրջության ակտիվացմանը և միջազգային ուղևորահոսքի ավելացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ